ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ:
Մասնավորապես պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմն ապահովված չէ հանդերձարանով:
Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ՝խախտումները վերացնելու համար: