Ժամկետային զինծառայողների ծնողները դարձյալ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք պահանջում են ժամկետային զինծառայողների վաղաժամ զորացրում։
Դեռևս անցած շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը խոստացել էր հարցին պատասխանել երկու շաբաթ հետո, սակայն ծնողները պահանջել էին ևս մեկ հանդիպում։
Վարչապետի հետ խոսակցությունից հետո ծնողները մանրամասներ չեն ներկայացրել, սակայն նշել են, որ գոհ են արդյունքից:
Արմինե Ավագյան (զինծառայողի ծնող) - Հանդիպումն ընթացել է կառուցողական, բանակցային փուլը ընթացքի մեջ է, բոլոր խնդիրների շուրջ ձեռք է բերվել փոխհամաձայնութուն։ Այո՛, մենք բավարարված ենք, անցած անգամ կար ժամանակի խնդիր, հիմա ժամանակի խնդիր չկա։ Փոխհամաձայնություն կա։