Մարտի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 184219 դեպք, որոնցից 168721-ը` առողջացած, 3360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11278 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 808355 թեստավորում:
«Այսպիսով` երեկ կատարվել է 3753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք: Ունենք 432 առողջացած և 12 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 860 է»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից: