ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ արտահերթ ընտրություններին իշխանության կողմից վարչական լծակ կիրառելու հավանականությանը:
«Եթե իմ կարծիքն եք հարցնում, չի լինելու նման բան: Ես չեմ պատրաստվում պատահական դեմքերից հնչեցված հայտարարություններին մեկնաբանություն տալ»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցին, որի ընթացքում դպրոցականներ էին մասնակցում հանդիպումներին՝ նախարարը նշեց, որ դպրոցականների այնտեղ գտնվելու հետ որևէ առնչություն չեն ունեցել:
«Նման օրակարգ գոյություն չունի, մարդիկ ազատ են, որևիցե մեկը չի բռնացել և չի բռնանալու որևէ մեկի կամքի և նրա գտնվելու ընտրության իրավունքի վրա»,- ասաց Դումանյանը: