Դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Եվրոպայի «Ուղեղային կայան» համարվող Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Վելդհովենի քաղաքապետ Մարսել Դելհեզի և Էյնդհովենի Առևտրի համաշխարհային կենտրոնի (WTC) տնօրեն Լիանե ֆան դեն Բոգարդի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Ուղեղային կայանում» ՏՏ ոլորտի հայկական ընկերություն հիմնելու և Հայաստանում Առևտրի համաշխարհային կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունները։ Երկու առաջարկներ էլ արժանացել են նիդեռլանդական կողմի հավանությանը և աջակցելու պատրաստակամությանը։