Fox News-ի հեռուստադիտողները կարծիք են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտ կթողնի պաշտոնը առողջական պատճառով:
Նրանք ենթադրում են, որ Բայդենի ընտրությունը որպես նախագահ պատահական չէր, և շուտով նրա տեղը կարող է զբաղեցնել փոխնախագահ Քամալա Հարիսը:
Կարծիքներ կան, որ ամեն ինչ նախապես պլանավորված էր: Բայդենը միշտ եղել է նպատակի հասնելու միջոց` «տրոյական ձի»: Ի վերջո, կհայտարարվի, որ նա այլևս չի կարող պաշտոնավարել, և նրա տեղը կզբաղեցնի փոխնախագահ Հարրիսը, ում ի սկզբանե ցանկանում էին տեսնել այս պաշտոնում:
Որոշ մեկնաբաններ եզրակացրել են, որ Բայդենն այլևս առանցքային դեր չի խաղում ԱՄՆ քաղաքական կյանքում:
Նախագահի առողջական խնդիրների մասին թեման շրջանառվեց ինքնաթիռ բարձրանալիս նախագահի երեք անգամ սայթաքելու պատճառով: Սպիտակ տունը բացատրել է, որ միջադեպի պատճառն ուժգին քամին էր, իսկ Բայդենի ինքնազգացողությունը գերազանց է: