Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է գարնանացանի ընթացքը հանրապետությունում:
2021 թ. մարտի 22-ին Արցախի Հանրապետությունում իրականացվել է 559.4 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3719.2 հա-ի փոխարեն:
Իրականացված գարնանացանը ըստ մշակաբույսերի հետևյալն է. հացահատիկային մշակաբույսեր՝ 411.6 հա, հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ 24.0 հա, կարտոֆիլ՝ 15.8 հա, բանջարեղեն՝ 7.8 հա,տեխնիկական մշակաբուսեր՝ 51.0 հա, կերային մշակաբույսեր՝ 49.2 հա: