Հանդիպել եմ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Ստորագրել ենք մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցենք հակամենաշնորհային/մրցակցային օրենսդրության խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրությունների իրականացման, իրավակիրառ պրակտիկայի, աշխատակիցների որակավորման բարձրացման և մեթոդների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով փորձի փոխանակման միջոցով:
Ընդգծել եմ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցության բարձր մակարդակն ու բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ հուշագրի ստորագրումով հիմքեր կդրվեն այդ գործակցությունը խորացնելու և որակապես առավել բարձր մակարդակի հասցնելու համար»,- գրել է Գևորգյանը: