Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել է «Նապոլիին»։ Դուբլի հեղինակ է դարձել Մերտենսը՝ հաջողության հասնելով 27-րդ ու 36-րդ րոպեներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի կազմում չէր հայտավորվել վնասվածքի պատճառով։
Այս տուրից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 50 միավոր: «Նապոլին» այս հաղթանակի շնորհից երեք միավորով առաջ է անցել մայրաքաղաքային թիմից (53 միավոր) և 5-րդ տեղում է: