ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը համաձայնության է եկել Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ մարդու իրավունքների համակարգված խախտումների համար: Սա պատժամիջոցների առաջին փաթեթն է վերջին 30 տարվա ընթացքում՝ գրում է Deutsche Welle-ն:
Եվրամիությունը Պեկինին զենք մատակարարելու արգելքը հաստատել էր 1989 թվականին, երբ Չինաստանի իշխանությունները ճնշեցին բողոքի ցույցերը Պեկինի Տիանանմեն հրապարակում:
Բրյուսելը իր այս քայլը կապում է ույղուրների և Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանությունների հետ: Պատժամիջոցների նոր ցուցակում ներառված են չորս ֆիզիկական և մեկ իրավաբանական անձինք: ԵՄ-ում նրանց ակտիվները սառեցված են, նրանց մուտքը Եվրամիություն արգելված է:
Պեկինը «կոշտ ձեռքով» կիրականացնի պատասխան միջոցառումներ Բրյուսելի դեմ: ԵՄ անունից որոշումը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը. «Սա շատ կարևոր քայլ է, որն ապացուցում է մեր նվիրվածությունը Չինաստանի հարցում ընտրված կուրսին:
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ավելի քան 1 միլիոն ույղուր և այլ մահմեդական փոքրամասնություններ գտնվում են այսպես կոչված «վերադաստիարակման ճամբարներում», որտեղ նրանք ստիպված են հրաժարվել իրենց դավանանքից, մշակույթից և լեզվից: