Մարտի 19-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Գեղարոտ գյուղում, Միրաք-Մելիքգյուղ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենյանց լեռնանցքում և Գեղհովիտ գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։