Ռազմաճակատում մարտնչած ու վիրավորում ստացած զինվորների հերթական խումբն է հյուրընկալվել վարչապետի առանձնատանը: Աննա Հակոբյանը գրել է, որ նրանցից յուրաքանչյուրի պատմությունն իսկապես հերոսական է, անցել են բազմաթիվ դժվարությունների միջով, սակայն չեն կոտրվել։ Պատերազմով անցած երիտասարդները հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանին, ստացել պատասխաններ։ Վարչապետի տիկինը նաև տեղեկացրել է, որ հետամուտ են լինելու զրույցի ընթացքում արձանագրված խնդիրներին: