Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս ուշադիր ընթերցել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակված հոդվածը պատվաստանյութերի մասին:
2020 թվականի դեկտեմբերի դրությամբ` մշակվում էին COVID-19 հիվանդության դեմ 200-ից ավելի պատվաստանյութ։ Դրանցից առնվազն 52-ը փորձարկվում էին մարդկանց վրա։ Ներկայումս ևս մի քանիսը գտնվում են I/II փուլում (կլինիկական փորձարկումների փուլերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս պատվաստանյութերի մասին մեր բացատրական հրապարակումների շարքը) և առաջիկա ամիսներին կանցնեն III փուլ։