Անգլիական «Լիվերպուլ» և «Չելսի» ֆուտբոլային թիմերի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է վերադառնալու և Անգլիայի Պրեմիեր լիգայում կրկին աշխատելու մասին:
«Առաջնահերթությունը Անգլիան է։ Ինձ դուր է գալիս ԱՊԼ-ն, ընտանիքս ապրում է Անգլիայում։ Բայց ես ուզում եմ թիմի հետ պայքարել ինչ-որ բանի համար։ Կամ էլ լինի նախագիծ, որը որոշ ժամանակ անց թույլ կտա պայքարել»,- հայտարարել է Բենիտեսը։
Նա պնդել է, որ եթե Անգլիայում աշխատելու հարմար տարբերակ լինի, ինքը վաղն իսկ կարող է համաձայնվել: «Հիմա այդպիսի տարբերակներ չկան, պետք է սպասել։ Ես կսպասեմ ևս երկու ամիս»,- ասել է նա: