Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային օրերին այցելել է Մարտակերտի շրջան:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հանգստյան օրերին աշխատանքային այցով Մարտակերտի շրջանում էի: Այցելել եմ Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ:
Այցի շրջանակում ծանոթացել եմ նաև այդ համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանը, զուգահեռ նաև ազատ բնակֆոնդի վերականգնմանն ու տեղահանված բնակիչներին տրամադրմանը»,- տեղեկացրել է Արցախի նախագահը ֆեյսբուքյան իր էջում:
Այցի մասին պատմող տեսանյութը՝ ստորև: