Վերջին մեկ օրվա ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ռազմանավն ուղղություն է վերցրել դեպի Սև ծով: Այս մասին ասվում է ԱՄՆ վեցերորդ օպերատիվ նավատորմի Թվիթերի միկրոբլոգում:
Հրապարակված գրառման մեջ նշվում է, որ Thomas Hudner հածանավը տարածաշրջանում պետք է իրականացնի «ծովում անվտանգության ապահովման գործողություն»: