Հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, տոնելով 4-րդ հաղթանակը, դուրս է եկել WTA շարքի մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակչում 26-ամյա Գասպարյանը 2 ժամ 1 րոպե տևած պայքարում, 2 սեթում առավելության է հասել ռուս Վերա Զվոնարյովայի նկամտամբ՝ 6:3, 7:6:
Դասակարգման աղյուսակի 126-րդ հորիզոնականն զբաղեցնող Գասպարյանը մյուս շաբաթ կվերադառնա լավագույն 100-յակ: Եզրափակչում Մարգարիտայի մրցակիցը կլինի Դարյա Կասատկինան