Ճապոնիայի ափերին տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ծագող արևի երկրի հյուսիսարևմտյան հատվածում: Երկրաշարժի հիպոկենտրոնն արձանագրվել է 60 կմ խորությամբ:
Ստորգետնյա ցնցումներից հետո Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է ճգնաժամային շտաբ: Ցնցումներ զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Տոկիոյում:
Աղետի գոտում հայտարարվել է ցունամիի վտանգ: Չի բացառվում, որ ցունամիի ժամանակ ալեկոծությունը կարող է հասնել մեկ մետրի:
Մոտ 200 տուն հոսանքազրկվել է: Երկրի իշխանությունները գրեթե 7 հազար բնակչի հորդորել է տարհանվել: