Մարտի 19-ին՝ ժամը 22:51-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ բախվել են Mercedes-C 180, Mercedes E 320, Infiniti QX56 և Nissan X-trail մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել "Mercedes E 320" մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ին (ծնված՝ 1991 թ․), ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
«Էրեբունի» ԲԿ են հոսպիտալացվել նաև Nissan X-trail մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Խ․-ն (ծնված 1969 թ․) և ուղևոր Լ․ Շ․ (ծնված՝ 1979 թ․), որտեղ բոլոր երեք տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։