Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կարևորությունը, որոնք էականորեն նպաստել են արցախցիների բնականոն կյանքին վերադառնալուն։
Հաջորդ կարևորագույն քայլն Արցախում բնակարանաշինության ակտիվացումն է, որը հնարավորություն կտա Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին վերադառնալ Արցախ։
Միևնույն ժամանակ, քննարկել ենք Արցախ վերադարձող արցախցիների համար կայուն եկամտի աղբյուր ունենալու անհրաժեշտությունը, որը հանդիսանալու է հետագա ծրագրերի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Հայաստանը շարունակում է կատարել Արցախի սոցիալական անվտանգության ապահովման իր առաքելությունը»,- գրել է նախարարը։