ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը նամակ է ստացել Միացյալ Նահանգների քաղաքացիներից, որում ներողություն են խնդրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ռուս պաշտոնակցի հասցեին հնչեցրած կոշտ արտահայտությունների համար: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Շատերն իրենց անհամաձայնությունն են հայտնել և ներողություն են խնդրել վերջին շրջանում ՌԴ-ի հասցեին Վաշինգտոնից հնչեցված չմտածված հայտարարության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: