ԱՄՆ կոնգրեսականներ Ջիմ Քոստան, Աննա Էշուն, Ջեքի Սփեյերն ու Ֆրենկ Փալոունը նամակ են հղել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին՝ կոչ անելով հստակեցնել «հայ ռազմագերիների ազատ արձակման համար իրականացվող հատուկ քայլերն ու Ադրբեջանի իշխանությունների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալուն ուղղված աշխատանքները»:
Մարտի 19-ի նամակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նշել են, որ «տեղեկություններ ունեն այն մասին, որ պատերազմի ավարտից 100 օր անց էլ Ադրբեջանը շարունակում է պահել 200 ռազմագերու»:
Նամակի հեղինակներն ընդգծել են, որ գերեվարվածների ավելի քան 10 տոկոսը քաղաքացիական անձինք են: Մեջբերելով Human Rights Watch-ի զեկույցը՝ սենատորները հայտարարել են, որ ռազմագերիները ենթարկվում են վատ վերաբերմունքի, կտտանքների և նույնիսկ առանց դատավճռի մահապատժի:
Ամերիկացի կոնգրեսականների հավաստմամբ՝ հայ ռազմագերիների անվտանգ վերադարձը դարձել է հումանիտար խնդիր և մեծ կարևորություն ունի հետպատերազմյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: