ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:
Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը:
Պետական նախարարն իր երախտանքի խոսքն է հայտնել ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք մեծապես նպաստել են արցախցիների բնականոն կյանքի վերականգնմանը:
Հանդիպմանը շեշտվել են աշխատանքի և սոցիալական ոլորտներում պատերազմի հետևանքները մեղմելու մի շարք առաջնահերթություններ: