Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից իրազեկում են, որ հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Կրկժան թաղամասում:
Ծառայության սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում:
Հայտնաբերված ռազմամթերքը շատ դեպքում, որպես կանոն, ոչնչացվում է տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում են չանհանգստանալ:
Նշենք, որ ռազմագործողությունների օրերին Ադրբեջանը, խախտելով միջազգային կոնվենցիաները, Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառել է չթույլատրվող զենքեր՝ հրթիռային, հարվածային, կասետային, գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր, ականանետներ և այլ զինատեսակներ: