Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խորհրդական Հասան Զամանին ասել է. «Տարբեր ոլորտներում իր հնարավորությունների և Եվրասիական միության անդամների հետ լավ և բարեկամական հարաբերությունների շնորհիվ, Իրանը հնարավորություն ունի զարգացնելու հարաբերություններ այդ միության հետ»: Պաշտոնյան հավելել է. «Եվրասիական միությունը շատ հետաքրքիր և լավ նախաձեռնություն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ողջունում է այս միության գործունեությունը»:
Նա շեշտել է. «Միության առևտրի ծավալը շուրջ 850 միլիարդ դոլար է, և այս միությունը կարող է լայնածավալ տնտեսական գործունեություն ծավալել աշխարհում»: Զամանին ասել է. «Իրանի համար սա հնարավորություն է եվրոպական և ասիական երկրներ արտահանումը ընդլայնելու համար: Հաշվի առնելով ճանապարհային, օդային և երկաթուղային տրանսպորտի ոլորտում մեծ ներուժը՝ Իրանը կարող է լինել առևտրի ուղի աշխարհի այլ երկրերի համար»:
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրային համաձայնագիրը կյանքի է կոչվել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին: Եվրասիական տնտեսական միության անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը: