Հայաստանի մասնագետների համար անցկացվել է 4-րդ վեբինարը, այս անգամ՝ «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում» թեմայով:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ վեբինարների շարքը կազմակերպում են սփյուռքի մասնագիտական առողջապահական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք շատ հաճախ բացի սփյուռքահայ մասնագետներից՝ փորձի փոխանակմանը ներգրավում են նաև օտարազգի բարձրակարգ մասնագետների: Այս անգամ վեբինարի բանախոսն էր հոգեբան, հետտրավմատիկ սթրեսային իրավիճակների հոգեթերապևտ Նադեժդա Ֆատախովան:
Հայաստանից և Արցախից 40 մասնակից, որոնք աշխատում են վիրավոր զինծառայողների և նրանց ընտանիքների հետ, շնորհակալություն հայտնեցին կիրառելի գիտելիքների և ուսումնամեթոդական նյութերի համար:
Հոգեկան առողջության տարբեր ոլորտների վերաբերյալ վեբինարների շարքը կազմակերպում է գրասենյակը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ սփյուռքի հոգեկան առողջության մասնագետների և Վիվա ֆոնդի աջակցությամբ։