Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանում վնասվել է (հիմնականում՝ այրվել է) մոտ 110 աղբաման։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«2020-ին՝ ամբողջ տարվա ընթացքում՝ շուրջ 400։
Այրման բոլոր դեպքերում քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը։
Մեկ աղբաման գնելու համար քաղաքը ծախսում է շուրջ 90 000 դրամ»,- գրել է Կարապետյանը։