«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հարցրեց, թե ի՞նչ է նշանակում դատավորի գործունեության համար խոչընդոտ, որի համար ԲԴԽ-ն դիմում է տեղական մարմիններին կամ պետական մարմիններին:
Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց՝ կարող է լինել դեպք, երբ դատավորը որոշակի խնդիրների պատճառով մտածի՝ իրեն կարող են հետապնդել բարդ գործը քննելու պարագայում, օրինակ՝ քրեական ենթամշակույթ ներկայացնող տարրեր և այլն:
«Կարծում եմ՝ դատական խորհուրդը կարող է դիմել համապատասխան մարմիններին՝ խնդրելով, որ վերջիններին տան համապատասխան պաշտպանություն, ապահովեն նրան անվտանգությամբ»,- ասաց Վարդանյանը: