Գիտական աշխատություն, որում պատմական փաստերով ներկայացված են հայերի դեմ ադրբեջանական հարձակումները: Երևույթը նոր չէ՝ ասում է ավստրալահայ գրականագետ Արա Քեթիպյանը, որն այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ներկայացրել է «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ» անգլալեզու աշխատությունը:
Հեղինակը գրքում նաև ներկայացրել է, թե ինչ էին այս հարցի մասին 1905-1921 թվականներին գրում ամերիկյան առաջատար թերթերը:
Գրականագետի խոսքով՝ նպատակն է ցույց տալ, որ «խնդիրը նոր չէ՝ սկսվել է 20-րդ դարի սկզբին»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ազգագրագետ Հարություն Մարությանը նկատում է, որ հաճախ հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայացվում է 1988 թվականից սկսած, սակայն գրքում ցույց է տրվում, որ «այդ խնդիրն իր արմատներով գնում է առնվազն 100 տարի առաջ»: