Մարտի 15-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 9500 քմ, Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Նոր Կյանք գյուղում՝ 5000 քմ, Հովտաշեն գյուղում՝ 3000 քմ, Սուրենավան գյուղում՝ 2000 քմ, Ջրաշեն գյուղում՝ 500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3 հա։