Հանրապետության տարածքում մարտի 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է՝ ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի19-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 21-23-ը նույնքան կբարձրանա:
Երևանում մարտի 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է՝ ամպրոպ: Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: