Տավուշի մարզից մեկնարկած կրթական և նորարարական ծրագերի հաջողությունները մարզպետ Հայկ Չոբանյանը քննարկել է Teach For Armenia կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։
Տավուշի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստանի» արդեն տարիների համագործակցությունն ուղղված է կողմերի մարդկային ռեսուրսների, կարողությունների ու ջանքերի միավորմանը՝ ի նպաստ Տավուշի մարզում կրթության որակի բարելավմանը և կրթական այլընտրանքային համակարգերի ներդրմանը։
Տավուշի մարզում «Դասավանդի՛ր, Հայաստանի» գործունեության շրջանակում իրականացրած վերջին ծրագրերից Դիլիջանի Seroond Schools-ն է։ Այսօր արդեն կողմերը քննարկում էին դպրոցի հաջողություններն ու կրթական և սոցիալական ոլորտներում ազդեցությունը։ Առաջիկա պլաններում Սերունդ դպրոցների քանակի ավելացումն է մարզի այլ համայնքներում։
Մարզպետ Հայկ Չոբանյանը ևս մեկ անգամ կարևորել է կրթական ոլորտում համարձակ մոտեցումն ու նորարարությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երեխայի տաղանդը բաահայտելն և իր ներուժն օգտագործելն առաջնային խնդիր է։
«Կրթությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չունենք»,- ասել է Հայկ Չոբանյանը:
«Դասավանդի՛ր, հայաստան» հիմադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ նման արդյունավետ համագործակցության արդյունքում կիրականացվեն երկարաժամկետ ծրագրեր։
«Շնորհակալություն ձեզ, որ մեզ թույլ եք տվել երազել և Ձեր աջակցությամբ իրականացնել մեր ծրագրերը։ Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը երկարատև և արդյունավետ կլինի»,- նշել է
Լարիսա Հովհաննիսյանը: