«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար միևնույն է՝ ինչ ընտրակարգով կգնան ընտրության. ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ընդգծել՝ այդ առումով ամբողջ պատասխանատվությունն իշխանության ուսերին է:
«Հայրենիքի փրկության շարժմանը» մաս կազմող ԲՀԿ-ն մտադիր է խորհրդարանի ընտրությանը միայնակ մասնակցել, սակայն Արման Աբովյանը չի ցանկանում դա շարժման և իրենց միջև պառակտում համարել՝ պնդելով, թե երկու կողմի օրակարգն էլ նույնն է:
«Հայրենիքի փրկության շարժման» հիմնական և ամփոփոխ օրակարգը իշխանությունների հրաժարականն էր և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այսօր կանգնած է հայրենիքի փրկության խնդիրը, և ես համոզված եմ՝ ՀՀ ժողովուրդը, ով ուզում է կազմակերպի, թույլ չի տա, որ այս իշխանությունը կրկին վերադառնա և շարունակի իր այն գործունեությունը, որը բերել է այս ամբողջ վիճակին»,- ասել է Աբովյանը: