Մոսկվան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վիրտուալ հանդիպման է ուղարկել ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցչին, այլ նրա տեղակալին՝ գրում է РИА Новости-ն:
Խորհրդի մյուս երկրները հանդիպմանը ներկայացել են մշտական անդամի մակարդակով: ԱՄՆ նախագահը ներկաներին խնդրել է զբաղվել Մյանմայում, Եթովպիայում, Լիբիայում, Սիրիայում և Եմենում հակամարտությունների կարգավորմամբ: Բայդենը մտադիր է ցուցադրել ԱՄՆ-ի «արժեքների վրա հիմնված գլոբալ առաջնորդությունը» և նորից համագործակցել միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ-ի հետ:
Ռուսաստանը ներկայացնող Մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Էվստիգնեևան լռել է քննարկումների ժամանակ: