Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտնել է, որ կեղծ Sputnik V պատվաստանյութով սրվակները Հոնդուրաս են տեղափոխել մասնավոր ինքնաթիռով՝ տեղեկացնում է interfax-ը: Մի քանի հազար դեղաչափ թաքցված է եղել շշերի և հրուշակեղենի արանքում: Իրավապահներին կասկած է հարուցել տարաների և պիտակների ձևավորումը, արտադրանքը պաշտպանված չի եղել թվային գծանշմամբ:
Հիմնադրամը պարզաբանել է, որ կեղծ դեղամիջոցը հայտնաբերելը դժվար չէ, քանի որ արտադրված Sputnik V պատվաստանյութի յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվում է առավել խիստ վերահսկողության: Պատվաստանյութերի սրվակներից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ QR կոդ, Sputnik V-ն տեղափոխում են միայն լիազորված փոխադրողները, որոնք համապատասխանում են անվտանգության ամենաբարձր չափանիշներին:
Մեքսիկայի իրավապահները ձերբակալել են ինքնաթիռի անձնակազմին և ուղևորներին: