ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն ներկայացրել է հանրապետության տարածքից հայտնաբերված ականների ու տարբեր զինատեսակների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ըստ վայրերի։
«Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում»,- տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ-ն։