Մարտի 13-ին, ժամը 10.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում վրաերթի էր ենթարկել 14-ամյա տղայի և նրա 40-ամյա մորը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 45-ամյա վարորդը՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նա մարտի 16-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: