Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր պատվաստվել է AstraZeneca կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով: Այս մասին տեղեկանում ենք Интерфакс գործակալությունից:
«Ես պատվաստվել եմ արտահերթ, քանի որ այս փուլում պատվաստվում են բժիշկները, սակայն ես ցանկացա օրինակ ծառայել մեր բնակչությանը: Համավարակը հաղթահարելու նպատակով բոլորը պետք է պատվաստվեն: Վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այս և մյուս մարտահրավերները»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 13-ին հայտարարել էր, որ Վրաստանը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին 43.2 հազար չափաբաժինը և կսկսի առաջին հերթին պատվաստել բուժաշխատողներին: