Պաշտոնական Մոսկվան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը գնահատում է որպես ինքնիշխան պետության ներքին գործ: РИА Новости-ին տեղեկացրել են ՌԴ արտգործնախարարությունից:
«ԱԳՆ-ում նման որոշումները չեն մեկնաբանվում, քանի որ դրանք գնահատվում են որպես ինքնիշխան պետության ներքին գործ»,- Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են լրատվական գործակալության՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին: