Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներին համահունչ, երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների և տնտեսվարողների համար:
Ապրիլի 1-ից ՊԵԿ փոստային բաժանմունքը կգործի շաբաթը 6 օր` ժամը 09։00-21։00-ն:
«Կարգո» բեռնային համալիրի տարածքում Արևմտյան մաքսատուն-վարչությունը փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքների և ծանրոցների նկատմամբ հսկողությունը կիրականացնի 24-ժամյա ռեժիմով` պահպանելով այդ հսկողության անընդհատությունը:
Մաքսային բոլոր գործընթացները՝ ներմուծվող բեռի համար ապրանքային հայտարարագրի փաստաթղթային հսկողությունը, նաև վճարների գանձումն ու բացթողումը, ամբողջությամբ կիրականացվեն մեկ կետում` «Հայփոստի» փոստի փոխանակման կենտրոնում: