Մարտի 16-ին ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճնի Գայի փողոցից բաժանմունք են բերման ենթարկել Երևանի 25-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ դեղնականաչավուն, չորացրած, մանրացրած բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել է վայրաճ կանեփի թփերից և պատրաստել իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: