Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարբեր ոլորտներում Իռլանդիայի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը՝ ի նպաստ երկու երկրների զարգացման և բարեկամ ժողովուրդների բարօրության։