ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ժամը 20:19-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտի կենտրոնում «Մալըշ» սրճարանի և չգործող զվարճանքի և զբոսանքի համար նախատեսված հրապարակի տարածքում բռնկված հրդեհի մասին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհը բռնկվել է տարածքում գտնվող վագոն-տնակում, որը հարմարեցված է եղել բնակության համար:
Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել հարակից շինություններում: Տնակում ոչ ոք չի եղել: Տուժածներ չկան:
ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառը: