Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ապրիլի 14-ին կմեկնի Թուրքիա՝ ընդունելով Անկարա այց կատարելու Թուրքիայի հրավերը՝ փոխանցում է Greek City Times-ը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ Թուրքիայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Չավուշօղլուն անդրադարձել է արևելյան միջերկրածովյան վեճի պատճառով թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությանը՝ ընդգծելով, որ Աթենքում կայացած խորհրդակցական բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում: