ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Վլադիմիր Պուտինի մասին արտահայտությունն անվանել է «շատ վատ»՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Միանշանակ, նա չի ցանկանում կարգավորել մեր երկրի հետ հարաբերությունները, և այսուհետև ելնելու ենք հենց դրանից»,-հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ նման արտահայտություն դեռևս չի եղել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինը «պատասխան է տալու ընտրություններին միջամտելու համար»: Լրատվամիջոցները նաև պնդում են, որ լրագրողների հետ զրույցում Բայդենը ռուս պաշտոնակցին անվանել է «մարդասպան»: