Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց իշխանության դիրքորոշումը՝ առաջիկայում կազմակերպել արտահերթ ընտրություններ:
«Կարծում եմ՝ այսօր կամ վաղը որոշում արդեն կհրապարակվի՝ կապված ժամկետների հետ»,- ասաց Պետրոսյանը:
Չնայած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մերժումներին՝ արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու խնդիրը, մեր գնահատականով, չէր հանգուցալուծվում, ընդդիմության փողոցային պայքարն էլ որևէ արդյունք չտվեց, և հանրության կողմից չողջունվեց՝ նշեց նախարարը՝ պարզաբանելով, թե ինչու իշխանությունը վերադարձավ արտահերթ ընտրություններ կազմակերպելու մտքին:
«Հանրությունը ընդդիմության մանդատով ընտրությունների հանրային պահանջ չհնչեցրեց, բայց մենք քաղաքական պրոցեսները բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք միայն ընտրական ճանապարհով»,- ասաց Պետրոսյանը: