ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ ՀՀ մարզային դպրոցներում, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված, սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ Մրցույթն անցկացվելու է բաց ձևաչափով և հասանելի է լինելու բոլոր հանրակրթական դպրոցների համար։
Մրցույթը հաղթահարած դպրոցներում՝
-
կընտրվի առնվազն մեկ մենթոր ուսուցիչ/մասնագետ.
-
կիրականացվի մենթորի էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում.
-
վերապատրաստումից հետո մենթորը կառաջնորդի իր դպրոցի ուսուցիչների էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացումը։
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցների ուսուցիչները հնարավորություն կունենան դասավանդել ուսուցչի կարիք ունեցող դպրոցների աշակերտներին՝ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի 7-րդ կետին համապատասխան։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկատվությունը՝
-
մոտիվացիոն նամակ 1-ից 2 էջ (նամակում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին՝ (i) ինչու՞ եք ցանկանում մասնակցել ծրագրին, (ii) էլեկտրոնային ուսուցման ի՞նչ փորձառություն և կարողություն ունի դպրոցը, (iii) ինչպե՞ս է տարբերվում էլեկտրոնային ուսուցման մեթոդաբանությունը, (iiii) ինչպե՞ս է էլեկտրոնային ուսուցումը փոխում ուսումնառությունը և այլն).
-
տեղեկատվություն դպրոցի տեխնիկական հագեցվածության մասին.
-
ուսուցչի/ուսուցիչների ինքնակենսագրությունները (CV) (առկայության դեպքում կցել էլեկտրոնային դասավանդման փորձառությունը հաստատող նյութեր՝ հավաստագիր, տեսադասի և վեբինարի հղում, նյութ և այլն), որոնք դասավանդելու են բացակայող առարկաները (տե՛ս առարկաների ցանկը):
Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 1-ն է։
Մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո կկազմակերպվի այց մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դպրոցներ՝ ներկայացված կարողություններին տեղում ծանոթանալու համար։