Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունը եկել է եզրակացության, որ Օքսֆորդի մշակած կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութը «անվտանգ է և արդյունավետ»՝ փոխանցում է BBC-ն:
Եվրոպական կառույցը նշել է, որ շարունակելու է ուսումնասիրել պատվաստանյութի և ներարկումից հետո երբեմն առաջացող թրոմբի միջև հավանական կապը:
Լուրջ հետևանքների ի հայտ գալուց հետո Եվրամիության 13 երկիր դադարեցրել էր պատվաստանյութի կիրառումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, բոլոր երկրներին հորդորում է շարունակել պատվաստանյութի օգտագործումը: