Ավարտվեց VBET Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության վեցերորդ շրջանը, որից հետո կմեկնարկեն փլեյ-օֆֆ փուլի խաղերը: Արդյունքում «Լես Ֆոքսեսը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Առաջին հորիզոնականում գտնվող «Լես Ֆոքսեսն» ուժերը կչափի 4-րդ տեղում գտնվող «Էրեբունիի» հետ, իսկ 2-րդ հորիզոնականն զբաղեցրած «Երևան Բասկետը» կմրցի 3-րդ տեղում գտնվող «Հատիս» ակումբի դեմ։
VBET Հայաստանի կանանց առաջնության փլեյ-օֆֆ փուլի խաղերը կլինեն մինչև 2 հաղթանակ։