Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատմանը՝ նշելով, որ առաջին փուլն արդեն ամփոփված է:
«Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների համալիր գնահատում ենք իրականացրել միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդ որում՝ բացի առողջապահական խնդիրներից, գնահատում է իրականացվել նաև միջավայրային խնդիրների՝ մասնավորապես՝ կենցաղային, տնային պայմանները և այլն:
Այս պահին այդ գնահատումն իրականացվել է, նաև միջազգային պրոթեզարանների հետ մենք ունենք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ եվրոպական և ամերիկյան, որտեղից ձեռք են բերվելու բոլոր անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ, և առաջիկայում արդեն պրոթեզավորումը խումբ-խումբ կիրականացվի, և զուգահեռ կիրականացվի տնային պայմանների հարմարեցում, որպեսզի այդ սահմանափակումները հնարավորինս նվազ լինեն»,- նշեց նախարարը: